Ազգային Հիփոթեքային Ընկերություն” ՎՎԿ ՓԲԸ 11-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման մասին

2014թ. հունիսի 24-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի առաջին հինգ տարեկան պարտատոմսերի տեղաբաշխումը հետևյալ պայմաններով` պարտատոմսի տեսակը` անվանական արժեկտրոնային, անվանական արժեքը` 10,000 ՀՀ դրամ, թողարկման ծավալը՝ 1,200,000,000 ՀՀ դրամ, մարման ժամկետը` 5 տարի, արժեկտրոնային եկամուտը՝ 12%, արժեկտրոնի վճարումը` կիսամյակային:
Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցեցին Բորսայի թվով 6 անդամներ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2,597,801,450.00 ՀՀ դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 1,207,800,730.00 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.824%, սահմանային (կտրման) եկամտաբերությունը` 11.9998%:
Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն ուղղվելու են Կազմակերպության և Ֆրանսիական Զարգացման Գործակալության կողմից համատեղ իրականացվող բնակարանային միկրո և էներգոարդյունավետության բարելավման վարկավորման ծրագրի շրջանակներում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի վերաֆինանսավորմանը։ Նշենք, որ ծրագրի նպատակը շուրջ 3000 ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար բնակարանային վերանորոգման վարկերը հասանելի դարձնելն է և հիմնվելով էներգոարդյունավետության բարելավման լավագույն փորձի վրա` էներգախնայող տեխնոլոգիաների և սարքավորումների պահանջարկը խթանելը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է տրամադրել երկու տեսակի վարկեր՝ վարկատեսակ 1՝ փոքր և միկրո վարկեր (500-ից - 4000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ) բնակարանային վերանորոգման համար: Վերանորոգման վարկերը կտրամադրվեն առնվազն 5 տարի մարման ժամկետով, վարկի մարման մինչև մեկ տարվա արտոնյալ ժամանակահատվածով (այս ընթացքում պարտադիր մարման ենթակա են միայն վարկի տոկոսները), առավելագույնը 14% տարեկան տոկոսադրույքով: Եթե վարկի գումարի 50%-ն ուղղված է բնակարանի էներգոարդյունավետության բարձրացմանը, ապա վարկի գումարի 10% չափով կտրամադրվի դրամաշնորհ և այդ գումարով կնվազեցվի վարկի ընթացիկ մնացորդը, և Վարկատեսակ 2՝ միջին գումարի վարկեր (4001-ից - 10,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)` բնակարային վերանորգման և էներգոարդյունավետության բարձրացման համար: Այս՝ էներգոարդյունավտությանն ուղղված վերանորոգման վարկերը կտրամադրվեն առնվազն 10 տարի մարման ժամկետով, մինչև 2 տարի արտոնյալ ժամկետով (այս ընթացքում պարտադիր մարման ենթակա են միայն վարկի տոկոսները), առավելագույնը 11% տարեկան տոկոսադրույքով: Եթե վարկով ֆինանսավորված աշխատանքների շնորհիվ բնակարանի էներգոարդյունավետությունը կբարձրանա 40%-ով, ապա վարկառուն կստանա դրամաշնորհ վարկի 5%-ի չափով և այդ գումարով կնվազեցվի վարկի ընթացիկ մնացորդը:
Նշենք նաև, որ ծրագրի շրջանակներում Կազմակերպության հետ արդեն իսկ համագործակցում են հետևյալ կազմակերպությունները` «Անելիք Բանկ» ՓԲԸ, «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ, «Էքսպրես Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Կիլիկիա» ՈւՎԿ ՍՊԸ, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ:
2014թ. հունիսի 24-ի դրությամբ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինասավորվել է շուրջ 4644 հատ վարկ 37.4 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, որից 2973 հատ վարկը 28.8 միլիարդ ՀՀ դրամ ծավալով Երևանում, իսկ 1671 հատը՝ 8.6 միլիարդ ՀՀ դրամ ծավալով մարզերում: Տրամադրված վարկերից 3061-ը 29.6 մլրդ ՀՀ դրամ ծավալով տրամադրվել է ձեռքբերման նպատակով, իսկ 1583 հատը 7.8 մլրդ ՀՀ դրամ ծավալով վերանորոգման և կառուցապատման նպատակով:
31.03.2014թ դրությամբ Ընկերության ակտիվները կազմել են 31,6 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 10,8 մլրդ ՀՀ դրամ, չբաշխված շահույթը՝ 1,6 մլրդ:
Այլ նորություններ
Պարտատոմսերի 28-րդ թողարկման արդյունքները
2025թ. ապրիլի 10-ին և 11-ին «Հայաստանի ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում ստանդարտ աճուրդի անցկացման միջոցով կա...
14.04.2025Պարտատոմսերի 28-րդ թողարկում
Սույն թվականի ապրիլի 10-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվ...
02.04.2025Ընկերությունը միացել է կլիմայական պատասխանատո...
Ուրախ ենք հայտնել, որ Ընկերությունը միացել է «Կլիմայի ինտեգրում ֆինանսական հաստատություններում» գլոբ...
26.03.2025«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն...
2024 թվականի հոկտեմբերի 18-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն Բնակարանային Վարկերի վերա...
18.10.2024