Պարտատոմսերի 12-րդ թողարկում

Հայտարարություն
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային առաջարկի մասին
2014 թվականի հոկտեմբերի 7-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն (այսուհետ` նաև Թողարկող) նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:
Պարտատոմսերի տեղաբաշխումը իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի առաջնային տեղաբաշխման հարթակում: Պարտատոմսերի տեղաբաշխման եղանակը` երաշխավորված:
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես տեղաբաշխող (այսուհետ` նաև Տեղաբաշխող), իսկթողարկվող պարտատոմսերի ցուցակումից հետո իրականացնելու է նաև շուկա ստեղծողի (մարքեթմեյքերի) գործառույթներ: Համաձայն Ազդագրի և Թողարկողի ու Տեղաբաշխողի միջև կնքված համաձայնագրի սահմանվել է ուղղորդիչ նվազագույն գին, որից ցածր գնով պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում ներկայացվող հայտերը չեն բավարարվելու, իսկ չտեղաբաշխված պարտատոմսերի ամբողջ ծավալը ձեռք է բերվելու Տեղաբաշխողի կողմից ուղղորդիչ նվազագույն գնով:
Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 2014թհոկտեմբերի 1-ի թիվ 1/998Ա որոշմամբ :
Թողարկման հիմնական պայմանները ներկայացված են ստորև.
Արժեթղթերի դասը | Անվանական արժեկտրոնային |
Արժեթղթերի ձևը | Ոչ փաստաթղթային |
Մեկ արժեթղթիանվանական արժեքը | 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ |
Արժեթղթերի քանակը | 10,000 (մեկ հարյուր հազար) հատ |
Թողարկման ընդհանուրծավալ | 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ |
Արժեկտրոնային եկամուտ | 10% |
Արժեկտրոնայինեկամուտների վճարում | Կիսամյակային պարբերականությամբ |
ՈՒղղորդիչ նվազագույնգին, որից ցածր գնովներկայացված հայտերը չեն բավարարվում | 10 000 (Տասը հազար) ՀՀ դրամ |
Շրջանառության ժամկետ | 36 ամիս |
Հրապարակայինառաջարկի/Տեղաբաշխմանօր | 07.10.2014թ. |
Հրապարակայինառաջարկի սկիզբ | 07.10.2014թ. ժամը 11:00 |
Հրապարակայինառաջարկի ավարտ | 07.10.2014թ. ժամը 13:30 |
Մարման օր | Պարտատոմսերի թողարկման օրվանից հաշվարկված 36-րդ ամսվահամապատասխան օրը |
Պարտատոմսերի պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան:
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին, որոնց ցանկն ու կոնտակտային տվյալները ներկայացված են http://nasdaqomx.am/am/members.htm ինտերնետային հասցեում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝(37410) 540782, (37410) 540696 կամ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ հետևյալհեռախոսահամարով՝ (37410) 560741:
Այլ նորություններ
Պարտատոմսերի 28-րդ թողարկման արդյունքները
2025թ. ապրիլի 10-ին և 11-ին «Հայաստանի ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում ստանդարտ աճուրդի անցկացման միջոցով կա...
14.04.2025Պարտատոմսերի 28-րդ թողարկում
Սույն թվականի ապրիլի 10-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվ...
02.04.2025Ընկերությունը միացել է կլիմայական պատասխանատո...
Ուրախ ենք հայտնել, որ Ընկերությունը միացել է «Կլիմայի ինտեգրում ֆինանսական հաստատություններում» գլոբ...
26.03.2025«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն...
2024 թվականի հոկտեմբերի 18-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն Բնակարանային Վարկերի վերա...
18.10.2024