Նորություններ

"Ազգային Հիփոթեքային Ընկերություն” ՎՎԿ ՓԲԸ 12-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման մասին

"Ազգային Հիփոթեքային Ընկերություն” ՎՎԿ ՓԲԸ 12-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման մասին

2014թ. հոկտեմբերի 7-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդիանցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի երկրորդ միջնաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխումը հետևյալ պայմաններով` պարտատոմսի տեսակը` անվանական արժեկտրոնային, անվանական արժեքը` 10,000 ՀՀ դրամ, թողարկման ծավալը՝ 1,000,000,000 ՀՀ դրամ, մարման ժամկետը` 3 տարի, արժեկտրոնային եկամուտը՝ 10%, արժեկտրոնի վճարումը` կիսամյակային:

Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցեցին Բորսայի թվով 4 անդամներ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2,390,393,431.50 ՀՀ դրամ, իսկ  բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 1,005,155,561.50 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.7973%:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու էիր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրվածբնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:

2014թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինասավորվել է շուրջ 4939 հատ վարկ 39.9 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, որից 3170 հատ վարկը 30.7 միլիարդ ՀՀ դրամ ծավալով Երևանում, իսկ 1769 հատը՝ 9.2 միլարդ ՀՀ դրամ ծավալով մարզերում: Տրամադրված վարկերի 3281-ը 31.7 մլրդ ՀՀ դրամ ծավալով տրամադրվել է ձեռքբերման նպատակով, իսկ 1658 հատը 8.2 մլրդ ՀՀ դրամ ծավալով  վերանորոգման և կառուցապատման նպատակով:

30.09.2014թ դրությամբ Ընկերության ակտիվները կազմել են 34,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր  կապիտալը՝ 11,2 մլրդ ՀՀ դրամ, չբաշխված շահույթը՝ 1,9 մլրդ:

Ընկերությունը պարտատոմսերի թողարկումը սկսել է 2011 թվականի նոյեմբերից և ընդհանուր առմամբ իրականացրել է 12 տեղաբաշխում մոտ 10,8 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Առաջին ինը թողարկումն իրականացվել է մինչև մեկ տարի մարման ժամկետով, տասներորդը՝ երեք տարի, իսկ տասնմեկերորդը՝ հինգ տարի մարման ժամկետով:

Այլ նորություններ