Կայացավ Բնակարանային ֆինանսավորման ծրագիր, 4-րդ փուլ-ի մեկնարկը
2017թ. փետրվարի 1-ին Երևանի <Էրեբունի պլազա> բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի և Գերմանիայի ֆինանսական համագործակցության շրջանակներում Գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող Բնակարանային ֆինանսավորման ծրագրի 4-րդ փուլի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառումը:
Միջոցառմանը, որը կազմակերպվել էր Ազգային Հիփոթեքային Ընկերության (ԱՀԸ) կողմից, մասնակցում էին ինչպես ծրագրի մասնակից ֆինանսական կազմակերպությունների, այնպես և Հայաստանում Գերմանիայի դեսպանության, ՀՀ Կենտրոնական Բանկի, միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների, ԷԱ նյութեր և սարքավորումներ արտադրող և ներմուծող ընկերությունների, կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ի տարբերություն Բնակարանային ֆինանսավորման ծրագրի նախորդ փուլերի, այս փուլն ունի հատուկ նպատակաուղղվածություն, որն է մեծացնել բնակարանային վարկերի հասանելիությունը մարզերում և արմատավորել էներգաարդյունավետ չափանիշերով բնակարանային ֆինանսավորումը: Ինչպես նշեց ԱՀԸ գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը, ելնելով Ծրագրի ուղղվածությունից, միջոցների զգալի մասը նախատեսվում է հատկացնել մշակված նպատակային վարկատեսակները ֆինանսավորելու համար: Ծրագրի ներքո բնակարանային էներգաարդյունավետության վարկերը, ինչպես նաև մարզերում տրամադրվող բնակարանային վարկերը ԱՀԸ կողմից կվերաֆինասավորվեն ցածր տոկոսով: Ծրագրի գործընկեր բանկերը և վարկային կազմակերպություններն, իրենց հերթին, ցածր տոկոսադրույքով այս վարկատեսկները կառաջարկեն հաճախորդներին՝ առնվազն մեկ տոկոսով ցածր: Բացի այդ, մարզերում վարկային միջոցների հասանելիությունը բարձրացնելու նպատակով, մարզերում տրամադրվող բնակարանային վարկերի պայմանները սահմանվել են ավելի ճկուն, ինչը թույլ կտա Ծրագրի գործընկեր ֆինանսական հաստատություններին առավել համապատասխանեցնել վարկերը վարկառուների պահանջներին՝ մարումների պարբերականության և գրավի անհրաժեշտության առումով: Հատկանշական է այն հանգամանքը, որ Ծրագիրը ֆինանսավորում է ոչ միայն բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգումը, այլ նաև էներգաարդյունավետ տան ձեռք բերումը կամ կառուցումը:
Ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 20 միլիոն Եվրոյին համարժեք դրամ, որը Ազգային Հիփոթեքային Ընկերության միջոցով կտրամադրվի Ծրագրի գործընկեր ֆինանսական հաստատություններին: Ծրագրի ներքո կտրամադրվեն հետևյալ վարկատեսակները.
- Տան ձեռք բերման և կառուցման վարկեր՝ Երևան քաղաքում,
- ԷԱ վերանորոգման, ԷԱ գնահատված տան ձեռք բերման և ԷԱ տան կառուցման վարկեր՝ ՀՀ ամբողջ տարածքում,
- Բնակարանի կամ տան ձեռք բերման, վերանորոգման, կառուցման վարկեր՝ ՀՀ մարզերում:
Ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվելու են Ազգային Հիփոթեքային Ընկերության հետևյալ գործընկերների կողմից (այբբենական կարգով)՝
|
1. |
<ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> ՓԲԸ |
|
2. |
<Առաջին հիփոթեքային ընկերություն> ՈՒՎԿ ՍՊԸ |
|
3. |
<Արդշինբանկ> ՓԲԸ |
|
4. |
<Գլոբալ Կրեդիտ> ՈՒՎԿ ՓԲԸ |
|
5. |
<ԻՆԵԿՈԲԱՆԿ> ՓԲԸ |
|
6. |
<ԿԱՄՈՒՐՋ> ՈՒՎԿ ՓԲԸ |
|
7. |
<Կոնվերս Բանկ> ՓԲԸ |
|
8. |
<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ> ՓԲԸ |
Ծրագրի մանրամասները ներկայացված են կայքում:
Այլ նորություններ
ԲՍ ռիսկերի կառավարում ֆինանսական հաստատությու...
Հոկտեմբերի 7-ից 8-ը տեղի ունեցավ երկօրյա ինտերակտիվ ուսուցողական դասընթաց՝ Բնապահպանական և Սոցիալակա...
10.10.2025Փոփոխություններ Ընկերության խորհրդի կազմում
Ընկերության միակ բաժնետիրոջ ընդհանուր ժողովի 2025թ սեպտեմբերի 29-ի թիվ 005Ա որոշմամբ չեղյալ է ճանաչ...
01.10.2025Կանաչ պարտատոմսերի առաջին միջանկյալ հաշվետվու...
Ընկերությունը հրապարակել է իր առաջին միջանկյալ կանաչ պարտատոմսի հաշվետվությունը։
13.08.2025Ընկերության տնօրենը մասնակցեց ՍԾԱԶԲ կազմակերպ...
2025 թվականի հուլիսի 10-ին Ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանը մասնակցել է Երևանում կայաց...
11.07.2025