Ազգային հիփոթեքային ընկերության և Կորեայի բնակարանային ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հուշագրի ստորագրման վերաբերյալ
Ազգային հիփոթեքային ընկերություն ՎՎԿ ՓԲԸ-ի և Կորեայի բնակարանային ֆինանսավորման կորպորացիայի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Կորեայի հանրապետություններում բնակարանային ֆինանսավորման ոլորտների համատեղ զարգացման նպատակով։ Հուշագիրը ստորագրել են Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանն ու Կորեայի բնակարանային ֆինանսավորման կորպորացիայի նախագահ և գործադիր տնօրեն Յունգ Հվան Լին:
Հուշագրի հիմնական նպատակն է սկիզբ դնել բնակարանային ֆինանսավորման և հիփոթեքային շուկայի զարգացման ոլորտներում համագործակցության՝ ոլորտին բնորոշ ընդհանուր խնդիրների համատեղ ուսումնասիրության, գիտելիքների և փորձի փոխանակման միջոցով։
ՀՀ Կենտրոնական Բանկում տեղի ունեցած հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողության ընթացքում Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանը նշեց, որ Ընկերությունն ակտիվորեն զարգացնում է վերաֆինանսավորման գործիքակազմը` այն համապատասխանեցնելով ոլորտի պահանջներին և միջազգային լավագույն փորձին։ Կորեայի հանրապետությունն անհամեմատ առաջադեմ է հիփոթեքային ոլորտում ֆինանսական գործիքների կիրառության մեջ և համագործակցությունը թույլ կտա սովորել հաջողված փորձից։
Կորեայի բնակարանային ֆինանսավորման կորպորացիայի գործադիր տնօրեն Յունգ Հվան Լիի խոսքով ոչ մի երկրի չի հաջողվել լուծել իր բոլոր խնդիրներն ինքնուրույն և փորձի փոխանակումը կնպաստի կազմակերպությունների ընդհանուր առաքելության իրագործմանը, ազգային բարեկեցության բարելավմանը և ազգային տնտեսության զարգացմանը։
Կորեայի բնակարանային ֆինանսավորման կորպորացիան հիմնադրվել է 2004 թվականին կառավարության կողմից, որի հիմնական նպատակն է ապահովվել Կորեայի հանրապետությունում բնակարանային բարեկեցություն։ Կորպորացիան իրականացնում է 4 հիմնական գործառույթ՝ հիփոթեքային վարկավորում, արժեթղթավորում, բնակարանային ֆինանսավորման վարկային երաշխիքների տրամադրում և տարեց քաղաքացիների աջակցություն հակադարձ հիփոթեքային վարկավորման միջոցով։
Ազգային հիփոթեքային ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հիփոթեքային շուկայի զարգացման և բնակարանային ֆինանսավորման հասանելիության ընդլայնման նպատակով։ Ընկերությունն իրականացնում է ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման վարկերի վերաֆինանսավորում։ Ներկայումս Ընկերությունը համագործակցում է Գերմանական KfW բանկային խմբի, Ֆրանսիայի զարգացման գործակալության, Սևծովյան առևտրի և զարգացման բանկի և այլ միջազգային կազմակերպությունների հետ։
Այլ նորություններ
ԲՍ ռիսկերի կառավարում ֆինանսական հաստատությու...
Հոկտեմբերի 7-ից 8-ը տեղի ունեցավ երկօրյա ինտերակտիվ ուսուցողական դասընթաց՝ Բնապահպանական և Սոցիալակա...
10.10.2025Փոփոխություններ Ընկերության խորհրդի կազմում
Ընկերության միակ բաժնետիրոջ ընդհանուր ժողովի 2025թ սեպտեմբերի 29-ի թիվ 005Ա որոշմամբ չեղյալ է ճանաչ...
01.10.2025Կանաչ պարտատոմսերի առաջին միջանկյալ հաշվետվու...
Ընկերությունը հրապարակել է իր առաջին միջանկյալ կանաչ պարտատոմսի հաշվետվությունը։
13.08.2025Ընկերության տնօրենը մասնակցեց ՍԾԱԶԲ կազմակերպ...
2025 թվականի հուլիսի 10-ին Ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանը մասնակցել է Երևանում կայաց...
11.07.2025