Նորություններ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Շնորհավորում ենք բոլորին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Թող գալիք 2020 թվականը լինի բազում հաջողությունների, վերելքների և նորանոր ձեռքբերումների տարի։

Այս տարի լրացավ մեր ընկերության գործունեության 10-ամյակը։ Այս տաս տարիների ընթացքում Ազգային Հիփոթեքային Ընկերությունը բացառիկ դեր է ունեցել Հայաստանի հիփոթեքային շուկայի զարգացման մեջ և հասել է մի շարք հաջողությունների։ Մասնավորապես,
• ավելի քան 11,500 ընտանիք բարելավել է իր բնակարանային պայմանները մեր ծրագրերի օգնությամբ, որոնց տրամադրվել է ավելի քան 100 մլրդ դրամի վարկ,
• բնակարանի ձեռբերման վարկերի տոկոսադրույքը 14-17%-ից նվազել է մինչև 8,25-11%,
• այժմ 30% կանխավճարի փոխարեն կարելի է բնակարան ձեռք բերել 10% կանխավճարով (իսկ մինչև 30 տարեկան չամուսնացած անհատները նաև 7,5% կանխավճարով, եթե բնակարան ձեռք են բերում կառուցապատողից),
• բնակարանի ձեռքբերման վարկերի ժամկետը միջինում 12 տարուց հասել է միջինում 18 տարի,
• բնակարանի ձեռքբերման վարկի առավելագույն գումարը 20 մլն դրամից աճել է մինչև 35 մլն դրամ։

Այլ նորություններ