Միջազգային բաց մրցույթ ֆինանսական ծառայությունների բնագավառում տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար

Խորհրդատվական ծառայություններ
|
Վերջնաժամկետ15.04.2020 |
Երկիր՝ Հայաստան
Հղման N°:BMZ-Nr.: 2018 68 041 և 2018 70 294
Նախաորակավորում
Առարկան՝Միջազգային բաց մրցույթ ֆինանսական ծառայությունների բնագավառում տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար։
Գործատու՝ Գործատուն հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը, որին ներկայացնում է KFW բանկը։ Ծրագիրը կատարող գործակալություն է հանդիսանում Ազգային Հիփոթեքային Ընկերությունը (ԱՀԸ)։
Ծրագրի միջոցառումներ
Հայաստանում բնակարանային ֆինանսավորումը բախվում է տարբեր մարտահրավերների հետ, ինչպիսիք են մատչելիությունը, սահմանափակ բնակարանաշինությունը, խնդիրներ հիմնանորոգման աշխատանքների հետ՝ հատկապես էներգախնայողության բնագավառում, մոնիտորինգի, վերականգնողական աշխատանքների պրակտիկայում և այլն։ Գերմանական Ֆինանսական Համագործակցությունը երկար տարիներ ակտիվորեն աջակցում է ՀՀ կենտրոնական բանկին, որը գործում է Գերմանահայկական հիմնադրամի (ԳՀՀ) և այժմ նաև Ազգային Հիփոթեքային Ընկերության միջոցով, զարգացնելու հիփոթեքային պրոդուկտներ, որոնք արդյունավետորեն ուղղված են լուծելու այդ մարտահրավերները։ ԳՀՀ-ն և ԱՀԸ-ն, հանդիսանալով որպես միջնորդ ֆինանսական կազմակերպություններ, Ծրագիրն իրականացնելու են` համագործակցելով Գործընկեր Ֆինանսական Հաստատությունների (ԳՖՀ-ների) հետ։ Ծրագիրը ֆինանսավորվելու է Գերմանահայկական ֆինանսական համագործակցության ներքո 20 միլիոն եվրո վարկի շրջանակներում։
Գերմանիայի համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը (BMZ) որպես դրամաշնորհ տրամադրել է լրացուցիչ ֆինանսավորվում, որը նախատեսված է խորհրդատվական ծառայությունների ծախսերը հոգալու համար։
Խորհրդատվական ծառայությունների համար առաջադրված պահանջներ
Դրամաշնորհի միջոցները կօգտագործվեն աջակցելու համագործակցող հաստատություններին՝ ներառյալ ԳՖՀ-ներին, Ծրագրի իրականացման և իրենց կարողություններն ավելիկատարելագործման նպատակով։ Դիմորդները պետք է ունենան փորձ Ֆինանսական ոլորտի ծրագրերի կառավարման մեջ, ֆինանսական հաստատություններին վերապատրաստելու ունակություն, փորձ բնակարանային և էներգաարդյունավետ ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների մշակման և ներդրման մեջ։
Պահանջվում են կարճաժամկետ և երկարաժամկետ խորհրդատվական ծառայություններ մատուցող խորհրդատուներ։ Պահանջվող ծառայությունների համար փորձառու խորհրդատուների նախնական որակավորումը կգնահատվի «Գործընկեր երկրների հետ ֆինանսական համագործակցության գծով խորհրդատուների նշանակման ուղեցույցների» վերջին տարբերակում ներկայացված պահանջների ներքո (տե՛ս KfW Զարգացման բանկի տնային էջը ՝ www.kfw-entwicklungsbank.de ): Նախատեսվում է կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր անկախ խորհրդատվական կազմակերպության կամ կազմակերպությունների միության հետ, որոնք ունեն մեծ փորձ գործունեության համապատասխան ոլորտներում։ Պահանջվում է նվազագույնը տարեկան 500,000 եվրո շրջանառություն: Նախաորակավորման ամբողջական փաստաթուղթը կարող եք ձեռք բերել մրցույթը կազմակերպող գործակալից հետևյալ հասցեով. Դոկտոր Մաքս Կասպարեկ, էլ. Փոստ ՝ [email protected]:
Առավել մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք հետևյալ ինտերնետային կայք՝ https://www.gtai.de/gtai-en/trade/tenders/armenia/consulting-services-housing-finance-225708
Հայերեն և անգլերեն տեքստերի միջև անհամապատասխանության դեպքում առաջնայնությունը տրվում է անգլերեն տեքստին։
Այլ նորություններ
Պարտատոմսերի 28-րդ թողարկման արդյունքները
2025թ. ապրիլի 10-ին և 11-ին «Հայաստանի ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում ստանդարտ աճուրդի անցկացման միջոցով կա...
14.04.2025Պարտատոմսերի 28-րդ թողարկում
Սույն թվականի ապրիլի 10-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվ...
02.04.2025Ընկերությունը միացել է կլիմայական պատասխանատո...
Ուրախ ենք հայտնել, որ Ընկերությունը միացել է «Կլիմայի ինտեգրում ֆինանսական հաստատություններում» գլոբ...
26.03.2025«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն...
2024 թվականի հոկտեմբերի 18-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն Բնակարանային Վարկերի վերա...
18.10.2024