Պարտատոմսերի 26-րդ թողարկման արդյունքները

2024թ. մարտի 26-ին Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ-ում ստանդարտ աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 3 տարեկան արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը ծրագրային ազդագրի շրջանակներում: Պարտատոմսերի անվանական արժեքը 10,000 ՀՀ դրամ է, 10% արժեկտրոնը ենթակա է վճարման տարեկան երկու անգամ, մարումը՝ 2027թ մարտի 26-ին:
Տեղաբաշխման ընթացքում առաջարկությունների բավարարված ընդհանուր ծավալը կազմել է 5,000,329,700.00 ՀՀ դրամ, որից 249,809,750.00 ՀՀ դրամ պարտատոմսերի ծավալ ձեռք է բերվել չերաշխավորված տեղաբաշխողի/շուկա ստեղծող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ –ի կողմից: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.9957%:
Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Այլ նորություններ
Պարտատոմսերի 28-րդ թողարկման արդյունքները
2025թ. ապրիլի 10-ին և 11-ին «Հայաստանի ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում ստանդարտ աճուրդի անցկացման միջոցով կա...
14.04.2025Պարտատոմսերի 28-րդ թողարկում
Սույն թվականի ապրիլի 10-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվ...
02.04.2025Ընկերությունը միացել է կլիմայական պատասխանատո...
Ուրախ ենք հայտնել, որ Ընկերությունը միացել է «Կլիմայի ինտեգրում ֆինանսական հաստատություններում» գլոբ...
26.03.2025«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն...
2024 թվականի հոկտեմբերի 18-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն Բնակարանային Վարկերի վերա...
18.10.2024