Նորություններ

Հայտարարություն «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի չորրորդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման վերաբերյալ

Հայտարարություն «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի չորրորդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման վերաբերյալ

2012թ. դեկտեմբերի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ համակարգով, ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով տեղի կունենա «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի չորրորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 10,000 հատ   անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի տեղաբաշխումը:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:

Այլ նորություններ