2013թ հոկտեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում կայացավ հերթական տեղաբաշխումը
2013թ. հոկտեմբերի 24-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի յոթերորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 363 օր ժամկետայնությամբ, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի տեղաբաշխումը:
Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցեցին Բորսայի թվով 6 անդամներ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1,525,803,964.48 ՀՀ դրամ, իսկ բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը` 912,170,187 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.5491%:
Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:
Այլ նորություններ
Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համա...
«Ազգային Հիփոթեքային Ընկերությունը» մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանայ...
06.11.2026ԱՀՆ-ն և ՖԶԳ-ն ստորագրել են մատչելի ու սոցիալա...
2026 թվականի հոկտեմբերի 1-ին Ընկերությունը և ՖԶԳ ստորագրեցին 23 մլն ԱՄՆ դոլարին համարժեք՝ ՀՀ դրամով...
02.10.2026Մուդիսը բարելավել է Ընկերության վարկանիշի հեռ...
Moody's Ratings-ը վերանայել է Ընկերության վարկանիշի հեռանկարը՝ կայունից դեպի դրական։
03.08.2026Մուդիսի կողմից իրականացվել է Ընկերության վարկ...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Moody's Ratings»-ը պաշտոնապես վերահաստատել է Ընկերության Ba3 վարկանիշը՝ «կ...
16.06.2026