«Բնակարանային միկրովարկերի և բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված վարկային ծրագրի» շրջանակներում տրամադրվել է առաջին վարկը
Ս/թ հուլիսի 2-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ գործընկեր «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ կողմից «Բնակարանային միկրովարկերի և բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված վարկային ծրագրի» շրջանակներում տրամադրվել է առաջին միկրովարկը:Վարկառուի կողմից վարկի գումարն ուղղվելու է ինչպես բնակարանի էներգաարդյունավետության բարձրացմանը, այնպես էլ բնակարանի ներքին հարդարման աշխատանքների վրա:
Բնակարանի էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման հիմնական տարերն են համարվում
- նոր պատուհաններ
- դրսի դուռ
- ջեռուցման համակարգ
- արտաքին պատերի ջերմամեկուսացում
- տանիքի և հատակի վերանորոգում
- էլեկտրախնայողությունը բարձրացնող այլ աշխատանքներ
Ծրագրի շրջանակում նախատեսվում է տրամադրել երկու տեսակի վարկեր՝ վարկատեսակ 1՝ փոքր և միկրո վարկեր (500-ից - 4000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ) բնակարանային վերանորոգման համար: Վերանորոգման վարկերը կտրամադրվեն առնվազն 5 տարի մարման ժամկետով, վարկի մարման մինչև մեկ տարվա արտոնյալ ժամանակահատվածով (այս ընթացքում պարտադիր մարման ենթակա են միայն վարկի տոկոսները), առավելագույնը 14% տարեկան տոկոսադրույքով: Եթե վարկի գումարի 50%-ն ուղղված է բնակարանի էներգոարդյունավետության բարձրացմանը, ապա վարկի գումարի 10% չափով կտրամադրվի դրամաշնորհ և այդ գումարով կնվազեցվի վարկի ընթացիկ մնացորդը, և Վարկատեսակ 2՝ միջին գումարի վարկեր (4001-ից - 10,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)` բնակարային վերանորգման և էներգոարդյունավետության բարձրացման համար: Այս՝ էներգոարդյունավտությանն ուղղված վերանորոգման վարկերը կտրամադրվեն առնվազն 10 տարի մարման ժամկետով, մինչև 2 տարի արտոնյալ ժամկետով (այս ընթացքում պարտադիր մարման ենթակա են միայն վարկի տոկոսները), առավելագույնը 11% տարեկան տոկոսադրույքով: Եթե վարկով ֆինանսավորված աշխատանքների շնորհիվ բնակարանի էներգոարդյունավետությունը կբարձրանա 40%-ով, ապա վարկառուն կստանա դրամաշնորհ վարկի 5%-ի չափով և այդ գումարով կնվազեցվի վարկի ընթացիկ մնացորդը:
Նշենք նաև, որ ծրագրի շրջանակներում Կազմակերպության հետ արդեն իսկ համագործակցում են հետևյալ կազմակերպությունները` «Անելիք Բանկ» ՓԲԸ, «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ, «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ, «Էքսպրես Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Կիլիկիա» ՈւՎԿ ՍՊԸ, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ:
Այլ նորություններ
Մուդիսի կողմից իրականացվել է Ընկերության վարկ...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Moody's Ratings»-ը պաշտոնապես վերահաստատել է Ընկերության Ba3 վարկանիշը՝ «կ...
16.06.2026Պարտատոմսերի 30-րդ թողարկում
2026 թվականի հունիսի 16-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվ...
08.06.2026Ընկերությունը ստորագրել է իր առաջին վարկային...
Ուրախ ենք տեղեկացնել պատմական նշանակության կարևոր իրադարձության մասին․ ստորագրվել է Ընկերության և Վե...
21.05.2026Ընկերությունը և ՖԶԳ-ն ընդլայնում են համագործա...
Այսօր նշանավորվում է նոր և կարևոր իրադարձություն «Ազգային հիփոթեքային ընկերության» և Ֆրանսիական զարգ...
05.05.2026