Երևանում մեկնարկեց բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման «Ջերմ օջախ» ծրագիրը

2015թ փետրվարի 26-ին Երևանում՝ Էրեբունի բիզնես կենտրոնում, մեկնարկեց ՀՀ-ում բնակարանային միկրովարկավորման և բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված «Ջերմ Օջախ» ծրագիրը:
Մեկնարկը կայացավ Ֆրանսիական Զարգացման Գործակալության (Agence Française de Développement), Հայաստանում Եվրոպական Միության, ծրագրին մասնակից բանկերի և վարկային կազմակերպությունների, էներգաարդյունավետ սարքավորումներ մատակարարող, գովազդային ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների համատեղ մասնակցությամբ, որի ընթացքում մանրամասն ներկայացվեցին Ծրագիրը և նրա վեբ կայքը:
«Ջերմ Օջախ» ծրագրի շրջանակներում ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրվող վարկերի վերաֆինանսավորումը իրականացվելու է Ֆրանսիական Զարգացման Գործակալության կողմից Ազգային Հիփոթեքային Ընկերությանը տրամադրված վարկային գծի միջոցով:
«Ջերմ օջախ» ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել ՀՀ-ում ցածր եւ միջին եկամուտ ունեցող ընտանիքներին իրականացնել բնակարանների վերանորոգում, բարելավել կենսապայմանները, նվազեցնել բնակարաններում էներգիայի ծախսերը, ինչպես նաեւ նպաստել էներգախնայող բնակարանային ֆոնդի զարգացմանը ՀՀ քաղաքներում եւ գյուղերում:
Յուրաքանչյուր վարկի համար Եվրամիության Հարևանության Ներդրումային Ծրագիրը (ՀՆԾ) տրամադրում է 5% կամ 10% բոնուս-դրամաշնորհ, եթե վարկը համապատասխանում է էներգաարդյունավետ վերանորոգման սահմանված չափանիշներին:
«Ջերմ Օջախ» ծրագիրը մշակվել է Ֆրանսիական Զարգացման Գործակալության կողմից Եվրամիության Հարևանության Ներդրումային Ծրագրի տեխնիկական աջակցությամբ, որը ենթադրում է նաև աջակցություն ՀՀ ֆինանսական կազմակերպություններին բանկային պրոդուկտի մշակման գործընթացում: Մասնավորապես, տեխնիկական աջակցությունն իրականացնում է ավստրիական «Կոմունալկրեդիտ փաբլիք քոնսալթինգ» (KPC) ընկերությունը գերմանական «ՄիկրոԷներջի ինտերնեյշնլ» (MEI) ընկերության եւ հայկական Ազգային Սոցիալական Բնակարանային Ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամի հետ համատեղ:
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հոդվածից:
Այլ նորություններ
Ընկերության տնօրենը մասնակցեց ՍԾԱԶԲ կազմակերպ...
2025 թվականի հուլիսի 10-ին Ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանը մասնակցել է Երևանում կայաց...
11.07.2025Ընկերության Խորհրդի կազմի փոփոխության վերաբեր...
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ դադարեցվել են Խորհրդի անդամ Գարեգին Գևորգյանի լիազ...
20.06.2025Մուդիսի կողմից իրականացվել է Ընկերության վարկ...
Մուդիսն ավարտել է Ընկերության, ինչպես նաև Ընկերության հետ առնչվող այլ վարկանիշների պարբերական վերանա...
20.06.2025Պարտատոմսերի 28-րդ թողարկման արդյունքները
2025թ. ապրիլի 10-ին և 11-ին «Հայաստանի ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում ստանդարտ աճուրդի անցկացման միջոցով կա...
14.04.2025