Պարտատոմսերի 20-րդ թողարկման արդյունքները
2020թ. մայիսի 15-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից հաջողությամբ տեղաբաշխվեցին ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 3,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 7.25 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 3 տարի մարման ժամկետով 300 հազար հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (տեղաբաշխումը չերաշխավորված էր), որոնցից 270,000 հատ պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 30,000 հատ պարտատոմսերը վաճառվեցին տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ -ին՝ պարտատոմսերի ազդագրի համաձայն:
Հատկանշական է, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 270,000 հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 5 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 3,250,663,931( երեք միլիարդ երկու հարյուր հիսուն միլիոն վեց հարյուր վաթսուներեք հազար ինը հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ: Բորսայում տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 7.2408%:
Այլ նորություններ
Մուդիսի կողմից իրականացվել է Ընկերության վարկ...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Moody's Ratings»-ը պաշտոնապես վերահաստատել է Ընկերության Ba3 վարկանիշը՝ «կ...
16.06.2026Պարտատոմսերի 30-րդ թողարկում
2026 թվականի հունիսի 16-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվ...
08.06.2026Ընկերությունը ստորագրել է իր առաջին վարկային...
Ուրախ ենք տեղեկացնել պատմական նշանակության կարևոր իրադարձության մասին․ ստորագրվել է Ընկերության և Վե...
21.05.2026Ընկերությունը և ՖԶԳ-ն ընդլայնում են համագործա...
Այսօր նշանավորվում է նոր և կարևոր իրադարձություն «Ազգային հիփոթեքային ընկերության» և Ֆրանսիական զարգ...
05.05.2026