Նորություններ

Պարտատոմսերի 24-րդ թողարկման արդյունքները

Պարտատոմսերի 24-րդ թողարկման արդյունքները

2023թ. մարտի 30-ին Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ-ում ստանդարտ աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 3 տարեկան արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը ծրագրային ազդագրի շրջանակներում: Պարտատոմսերի անվանական արժեքը 10,000 ՀՀ դրամ է, 12% արժեկտրոնը ենթակա է վճարման տարեկան երկու անգամ, մարումը՝ 2026թ մարտի 30-ին:

Տեղաբաշխման ընթացքում առաջարկությունների բավարարված ընդհանուր ծավալը կազմել է 4,985,894,822.67 ՀՀ դրամ, որից 497,805,500 ՀՀ դրամ պարտատոմսերի ծավալ ձեռք է բերվել չերաշխավորված տեղաբաշխողի/շուկա ստեղծող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ –ի կողմից: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 12.1078%:

Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Այլ նորություններ