Պարտատոմսերի 11-րդ թողարկում

Հայտարարություն
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային առաջարկի մասին
2014 թվականի հունիսի 24-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն (այսուհետ` նաև Թողարկող) նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:
Պարտատոմսերի տեղաբաշխումը իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի առաջնային տեղաբաշխման հարթակում: Պարտատոմսերի տեղաբաշխման եղանակը` երաշխավորված:
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես տեղաբաշխող (այսուհետ` նաև Տեղաբաշխող), իսկ թողարկվող պարտատոմսերի ցուցակումից հետո իրականացնելու է նաև շուկա ստեղծողի (մարքեթմեյքերի) գործառույթներ: Համաձայն Ազդագրի և Թողարկողի ու Տեղաբաշխողի միջև կնքված համաձայնագրի սահմանվել է ուղղորդիչ նվազագույն գին, որից ցածր գնով պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում ներկայացվող հայտերը չեն բավարարվելու, իսկ չտեղաբաշխված պարտատոմսերի ամբողջ ծավալը ձեռք է բերվելու Տեղաբաշխողի կողմից ուղղորդիչ նվազագույն գնով:
Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 2014թհունիսի 11-ի թիվ 1/506Ա որոշմամբ :
Ազդագրի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է նաև «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի պաշտոնականինտերնետային կայք էջեում՝ www.armswissbank.am հասցեով:
Թողարկման հիմնական պայմանները ներկայացված են ստորև.
Արժեթղթերի դասը | Անվանական արժեկտրոնային |
Արժեթղթերի ձևը | Ոչ փաստաթղթային |
Մեկ արժեթղթիանվանական արժեքը | 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ |
Արժեթղթերի քանակը | 120,000 (մեկ հարյուր քսան հազար) հատ |
Թողարկման ընդհանուրծավալ | 1,200,000,000 (մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ |
Արժեկտրոնային եկամուտ | 12% |
Արժեկտրոնայինեկամուտների վճարում | Կիսամյակային պարբերականությամբ |
ՈՒղղորդիչ նվազագույնգին, որից ցածր գնովներկայացված հայտերը չեն բավարարվում | 10 000 (Տասը հազար) ՀՀ դրամ |
Շրջանառության ժամկետ | 60 ամիս |
Հրապարակայինառաջարկի/Տեղաբաշխմանօր | 24.06.2014թ. |
Հրապարակայինառաջարկի սկիզբ | 24.06.2014թ. ժամը 11:00 |
Հրապարակայինառաջարկի ավարտ | 24.06.2014թ. ժամը 13:30 |
Մարման օր | Պարտատոմսերի թողարկման օրվանից հաշվարկված 60-րդ ամսվա համապատասխան օրը |
Պարտատոմսերի պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան:
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին, որոնց ցանկն ու կոնտակտային տվյալները ներկայացված են http://nasdaqomx.am/am/members.htm ինտերնետային հասցեում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝ (37410) 540782, (37410) 540696 կամ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարով՝ (37410) 560741:
Այլ նորություններ
Ընկերության տնօրենը մասնակցեց ՍԾԱԶԲ կազմակերպ...
2025 թվականի հուլիսի 10-ին Ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանը մասնակցել է Երևանում կայաց...
11.07.2025Ընկերության Խորհրդի կազմի փոփոխության վերաբեր...
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ դադարեցվել են Խորհրդի անդամ Գարեգին Գևորգյանի լիազ...
20.06.2025Մուդիսի կողմից իրականացվել է Ընկերության վարկ...
Մուդիսն ավարտել է Ընկերության, ինչպես նաև Ընկերության հետ առնչվող այլ վարկանիշների պարբերական վերանա...
20.06.2025Պարտատոմսերի 28-րդ թողարկման արդյունքները
2025թ. ապրիլի 10-ին և 11-ին «Հայաստանի ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում ստանդարտ աճուրդի անցկացման միջոցով կա...
14.04.2025