Պարտատոմսերի 23-րդ թողարկման արդյունքները

2022թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ-ում ստանդարտ աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 3 տարեկան արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը ծրագրային ազդագրի շրջանակներում: Պարտատոմսերի անվանական արժեքը 10,000 ՀՀ դրամ է, 12% արժեկտրոնը ենթակա է վճարման տարեկան երկու անգամ, մարումը՝ 2025թ դեկտեմբերի 6-ին:
Տեղաբաշխման ընթացքում առաջարկությունների բավարարված ընդհանուր ծավալը կազմել է 4,947,981,915.80 ՀՀ դրամ, որից 494,585,696.41 ՀՀ դրամ պարտատոմսերի ծավալ ձեռք է բերվել չերաշխավորված տեղաբաշխողի/շուկա ստեղծող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ –ի կողմից: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 12.4240%:
Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Այլ նորություններ
ԲՍ ռիսկերի կառավարում ֆինանսական հաստատությու...
Հոկտեմբերի 7-ից 8-ը տեղի ունեցավ երկօրյա ինտերակտիվ ուսուցողական դասընթաց՝ Բնապահպանական և Սոցիալակա...
10.10.2025Փոփոխություններ Ընկերության խորհրդի կազմում
Ընկերության միակ բաժնետիրոջ ընդհանուր ժողովի 2025թ սեպտեմբերի 29-ի թիվ 005Ա որոշմամբ չեղյալ է ճանաչ...
01.10.2025Կանաչ պարտատոմսերի առաջին միջանկյալ հաշվետվու...
Ընկերությունը հրապարակել է իր առաջին միջանկյալ կանաչ պարտատոմսի հաշվետվությունը։
13.08.2025Ընկերության տնօրենը մասնակցեց ՍԾԱԶԲ կազմակերպ...
2025 թվականի հուլիսի 10-ին Ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանը մասնակցել է Երևանում կայաց...
11.07.2025